«Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները Թրամփին և նրա ընտանիքը նետել են «պատմության աղբանոցը»»․ Ջորջ Քլունի

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հունվարի 6-ին Կոնգրեսի շենքում տեղի ունեցած անկարգությունները գործող նախագահ Դոնալդ Թրամփին և նրա ընտանիքը նետել են «պատմության աղբանոցը»։ Քլունիի խոսքով՝ Թրամփի անունը հավերժ կկապվի «ապստամբության» հետ։

«Այդ դեպքերը Դոնալդ Թրամփին, Դոնալդ Թրամփ-կրտսերին, Իվանկային, նրանց բոլորին նետել է պատմության աղբանոցը։ Այդ անունը ընդմիշտ կապվելու է ապստամբության հետ»,-KCRW ռադիոընկերության The Business փոդքաստի ժամանակ ասել է դերասանը։

59-ամյա Քլունիի խոսքով՝ Կոնգրեսի շենքում անկարգությունները «լցրին համբերության վերջին բաժակը»՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ նույնիսկ շատ հանրապետականներ այժմ Թրամփի դեմ են հանդես գալիս։

Տեսանյութեր

Լրահոս