Բաժիններ՝

ԳՇ-ն՝ պայմանագրայինների կրճատման մասին

Mediaport տելեգրամի ալիքը տեղեկություն էր տարածել, թե ՊՆ-ն ծանուցագրեր է ուղարկել պայմանագրային զինծառայողներին, համաձայն որի՝ հունվարի 8-ի դրությամբ նրանց պայմանագրերը լուծվում են և չեն երկարացվելու:

Mediaport-ի՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրերի մի փոքր մաս կկնքվի Արցախից Հայաստան եկած զինծառայողների հետ, իսկ մնացած պայմանագրերն ուղղակի այլևս չեն կնքվի:

168.am-ը լուրի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից:

Մեզ  հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը նշեց.

«Տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս