Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել. Ռուստամ Բադասյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե արդարադատության նախարարությունը ստացել է պայմանագրի նախնական տարբերակը, որի ստորագրումը նախատեսվում է Մոսկվայում Հայաստանի վարչապետի և Ադրեջանի նախագահի հանդիպման ընթացքում: ՀՀ արդարադատության նախարարը մամուլում տարածվող տեղեկությունները հերքել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։ ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,- գրել է Բադասյանը։