«Այսպիսի վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են». Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 9-ից հետո առնվազն 15 զոհված զինվորական ունենք, բայց դա, բնականաբար, քչերն են հասկացել։ Որովհետև կամ պաշտոնապես ընդհանրապես չեն հայտնել այդ մասին, կամ էլ լղոզվել է անվերջ չհերքող «հերքումների», մանիպուլյացիաների, մերձիշխանական շրջանակներից տարածվող բամբասանքների և ապատեղեկատվության պղտոր հոսքում։
Էլ չեմ խոսում 70-80 կամ գուցե ավելի շատ գերիների մասին։
Կրկնում եմ. նոյեմբերի 9-ից՝ այսինքն պատերազմի «ավարտից» հետո։
Այսպիսի արհամարհական վերաբերմունք մեր ժողովրդի հանդեպ, մեր զոհվածների հանդեպ սպասելի է թուրքերից, թշնամուց, բայց ոչ մարդկանցից, որոնք գոնե անձնագրով մեր հայրենակիցներն են, առավել ևս «ժողովրդի ընտրյալներ»։
Հենց այդ պատճառով էլ սրանց «նիկոլաթուրքեր» եմ անվանում։
Սխա՞լ եմ անում։
#նիկոլաթուրքեր
#նիկոլապետություն
#նիկոլսիքտիր»: