«ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած հակահայկական տականքը, հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի Հայաստանի Հանրապետությանը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է այլևս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։
Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից և դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձևավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիևի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, և հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաև Հայաստանի Հանրապետությանը։
Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու և մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։
Մինչև Հայաստանում չփոխվի իշխանությունը, որևէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների և աճյունների վերադարձը»: