Բելառուսը փոխել է իր զինանշանը. այժմ այնտեղ շատ է Եվրոպան և քիչ՝ Ռուսաստանը
Բելառուսում ուժի մեջ է մտել «Պետական խորհրդանիշերի մասին» օրենքը, որի համաձայն՝ հաստատվել է նորացված ազգային զինանշանը: Դրա ընդհանուր տեսքը շատ չի փոխվել, միայն որոշ մանրամասներ են շտկվել. հայտնում է Tut.by- ն:
Հիմնականում փոխվել են զինանշանի գույները, նաև՝ մայրցամաքների գույնը զինանշանի ներքևի մասում: Երկրագունդն էլ մի փոքր շրջվել է. այժմ այն ավելի շատ Եվրոպայի կողմն է, քան Ռուսաստանի:
Զինանշանի արտաքին տեսքը փոխելու մասին օրինագիծը մշակվել է 2020-ի սկզբին: Արդարադատության նախարար Օլեգ Սլիզևսկու խոսքով՝ զինանշանն ավելի խաղաղասեր է դարձել, «որպեսզի դրականորեն ընկալվի ինչպես Բելառուսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»: