Արայիկ Հարությունյանը սկանդալային հեռախոսազրույցի առնչությամբ չի հարցաքննվել

«Որևէ նման հարց չի եղել, որևէ հարցաքննություն չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի առնչությամբ նախագահն արդյո՞ք հարցաքննվել է, թե՞ ոչ:

Մեր հաջորդ հարցին, թե  ՀՀ իշխանությունների հետ այդ հեռախոսազրույցի շուրջ քննարկում եղե՞լ է, ԱՀ նախագահի խոսնակը պատասխանեց.

«Հայաստանի իշխանությունների հետ բավականին նորմալ աշխատանքային հարաբերություններ են ձևավորված և որևէ խնդիր չկա»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին համացանցում հայտնվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նա ենթադրաբար զրուցում էր 2020 թվականի ԱՀ նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի հետ: Ձայնագրության մեջ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում էր, որ արդեն 10 օր Հայաստանից օգնություն է խնդրում, բայց ապարդյուն։

Տեսանյութեր

Լրահոս