Բաժիններ՝

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Սպիտակ տուն և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, փոխանցում է nbcwashington.com-ը։

Որոշ ցուցարարներ ներխուժել են Սպիտակ տուն և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները: Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և այլ միջոցներ, գրում է Mediaport-ը:

Այսօր ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։

Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը (Դոնալդ Թրամփ) հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։

«Մենք երբեք չենք հանձնվի»,- հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ հավաքված տասնյակ հազարավոր կողմնակիցների առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս