Նախարարը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված զզվելի հոդվածը արտատպած բոլոր լրատվականների դեմ․ Վահագն Ալեքսանյան
ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
«Խոսեցի Սուրեն Պապիկյանի հետ, կարող եմ տեղեկացնել, որ նախարարը դատական հայց է ներկայացնելու այսօր տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված զզվելի հոդվածը արտատպած ԲՈԼՈՐ լրատվականների դեմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը հայտարարել էր, թե Հայ Առաքելական Եկեղեցու և հատկապես Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից և այդ աշխատանքների համար կորդինատոր է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: