«Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է»
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճակատամարտում բանակը կարող է պարտվել և այն ընդունել որպես անցողիկ իրողություն, բայց երբ ժողովուրդն է հարմարվում պարտության մտքին, դա արդեն, եթե ոչ ողբերգություն, ապա, գոնե, լուրջ մտածելու տեղիք է տալիս… Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է:
Իսկ դա կարող է անել ոչ թե տարաբևեռ ընկալումներով բաժանված ժողովուրդը, այլ գաղափարակիր ազգը՝ իր, թեկուզ փոքրաթիվ, բայց մտածող հատվածի առաջնորդությամբ: Ժողովուրդն այս պարագայում պարտադրված է հետևել մտածող փոքրամասնությանը, քանզի հակառակ դեպքում դատապարտված է լինել օտարի կամքի ստրուկն ու նրա շահերի սպասարկուն»: