Վենեսուելան չի կարողանում պատվաստանյութ գնել․ պետական միջոցները սառեցված են
Վենեսուելայի իշխանությունները դիմել են Եվրամիությանն ու ԱՄՆ-ին պետական միջոցները սառեցումից դուրս բերելու խնդրանքով՝ հանրապետության համար հակակորոնավրուսային պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։ Մերժում են ստացել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television-ի եթերում։
Հանրապետությունում հաստատված է COVID-19-ի ավելի քան 114 հազար դեպք, որից 1032-ը՝ մահվան ելքով։
Մադուրոյի խոսքով՝ այդ գումարները սառեցվել և գողացվել են 4 երկրում՝ Անգլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։
«Ովքեր միջոցներ ունեն պատվաստանյութի գնման համար, նրանց վաճառում են այն և արագ մատակարարում, իսկ նրանք, ովքեր դրա համար գումար չունեն, թող մեռնեն։ Վայրի կապիտալիզմի օրենքները չպետք է տարածվեն պատվաստանյութերի վրա»,-ասել է Մադուրոն։