Բաժիններ՝

Որ մթերքի միջոցով կարելի է ճարպեր այրել

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ օրական մեկ խնձոր ուտելն օգնում է ճարպեր այրելուն։ Այս մասին հայտնել է բրիտանացի առաջատար սննդաբան Ռոբ Հոբսոնը։ Ըստ Հոբսոնի, խնձորը երեք անգամ ավելի հագեցնող է, քան շոկոլադե սալիկը, ինչպես նաև շատ ավելի օգտակար է:

«Խնձորի 100 գրամի մեջ կա 1,2 գ դիետիկ մանրաթել։ Այն ուտելուց հետո մենք հագեցվածության և բավարարվածության զգացողսւթյուն ենք ունենում, հատկապես, երբ այն օգտագործում ենք ուտելուց առաջ»,- ասել է մասնագետը՝ հավելելով, որ պեկտինը՝ խնձորի մեջ պարունակվող մանրաթելը, նաև օգնում է կարգավորել աղիներում մանրէների հավասարակշռությունը, ինչն իր հերթին օգնում է ճնշել քաշի ավելացումը և ճարպի կուտակումը:

Այսպես կոչված, «Խնձորի երջանիկ պլանը»՝ օրական 1 խնձոր 1 տարի շարունակ, արժանացել է նաև սննդաբան Լյուսի Դոսոնի հավանությանը։

«Եթե լոքդաունի ընթացքում հավաքած քաշը փոխեմ ճաշից առաջ 1 խնձոր ուտելով, դա արդեն սննդակարգ է։ Ես փորձել եմ մնացած սննդակարգերի մեծ մասը, դրանք պարզապես շատ բարդ են», – ասել է սննդաբանը:

Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ բրիտանացիները վերջին 1 տարվա ընթացքում միջինում ավելացրել են շուրջ 5 կգ քաշ։

Ըստ ուսումնասիրությունների, ճաշից առաջ միրգ ուտելու միջոցով հնարավոր է ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս