82-ամյա տղամարդը դարձել է առաջին մարդը, որը ստացել է Օքսֆորդի և AstraZeneca- ի` Covid-19-ի պատվաստանյութը
82-ամյա թոշակառու տղամարդը դարձել է աշխարհում առաջին մարդը, կլինիկական փորձարկումներից դուրս, որն ստացել է Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca- ի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Դիալիզով հիվանդ Բրայան Փինքերը առաջին չափաբաժինը ստաել է հունվարի 4-ի առավոտյան ժամը 07: 30-ին Չերչիլի հիվանդանոցում:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ստանում եմ Covid-ի դեմ պատվաստանյութ և իսկապես հպարտ եմ, որ այն մշակվել է Օքսֆորդում: Այսօր բուժքույրերը, բժիշկները և անձնակազմը փայլուն էին, և ես այժմ իսկապես կարող եմ անհամբերությամբ սպասել ամուսնությանս 48-րդ տարեդարձը կնոջս՝ Շիրլիի հետ նշելուն»,-ասել է Փինքերը: