Բաժիններ՝

ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի:

«Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի».-գրել է Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փոփոխվել են դպրոցականների ձմեռային արձակուրդի ժամկետները։ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում: Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս