«Պատերազմը խայտառակ պարտվեցինք, հազարավոր կյանքեր կորցրինք, Արցախը կորցրինք, երկիրը պատառ առ պատառ տալիս են թշնամուն, բայց, չգիտես ինչու, պարզվում է «բոլորս ենք մեղավոր». Կարեն Վրթանեսյան

Շատերդ մեղավոր եք իրեն իշխանության բերելու համար, քչերս՝ բավականաչափ կատաղի դրա դեմ չպայքարելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Բոլորիս համար ճակատագրական որոշումներ կայացնելու մենաշնորհը Նիկոլինն է, բայց չգիտես ինչու, երբ իր որոշումների հետևանքով աղետ է լինում, պարզվում է «բոլորս ենք մեղավոր»։

Իր իսկ հռչակած «տնտեսական հեղափոխությունը» տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։

Կովիդի դեմ պայքարը տապալվե՞ց։ «Բոլորս ենք մեղավոր»։

Պատերազմը խայտառակ պարտվեցինք, հազարավոր կյանքեր կորցրինք, Արցախը կորցրինք, երկիրը պատառ առ պատառ տալիս են թշնամուն… «Բոլորս ենք մեղավոր»։

Բայց որոշակի ճշմարտություն իր ասածում կա. բոլորս ենք մեղավոր, որ լկտի ու տգետ դավաճանը բոլորիս համար ճակատագրական որոշումներ ընդունելու հնարավորություն է ստացել։

Շատերդ մեղավոր եք իրեն իշխանության բերելու համար, քչերս՝ բավականաչափ կատաղի դրա դեմ չպայքարելու համար։

Պատերազմի ավարտից հետո շատ եմ ասել, որ սա հետո մեզ է մեղադրելու, որ իրեն ռադ չարեցինք։ Այդպես էլ եղավ։

Իսկ առջևում նոր խայտառակ զիջումներ են…

Տեսանյութեր

Լրահոս