Վթար Արարատի մարզի Դարակերտ գյուղում. կա 3 տուժած

Հունվարի 1-ին, ժամը 20:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, եղել է արգելափակված քաղաքացի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) եւ «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ վարորդը եւ ուղեւորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս