Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

«Դեկտեմբերի 30-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Քննարկվել են մի շարք արդիական հարցեր՝ երկկողմ և միջազգային օրակարգից: Գոհունակությամբ է ընդգծվել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության բարձր ինտենսիվությունը անցնող տարում, հաստատվել է 2021 թվականին նման դինամիկայի պահպանման փոխադարձ տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031