««ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնված խեղկատակը երեկ վերահաստատեց իմ այն համոզմունքը, որ մեր հայրենիքի օտարման նրա գործունեությունը տգիտության արդյունք չէ, այլ՝ անգլո-ամերիկյան ծրագրի հետևողական իրագործման»
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնված խեղկատակը երեկ իր ասուլիսում վերահաստատեց իմ այն համոզմունքը, որ մեր հայրենիքի օտարման նրա գործունեությունը տգիտության արդյունք չէ, այլ՝ անգլո-ամերիկյան ծրագրի հետևողական իրագործման։ Այդ ելույթը կրկին լեցուն էր էժանագին ստերով։ Հասարակ մահկանացուն, սակայն, դրա խորքային բովանդակությունը չի կարող ըմբռնբել։
Մասնավորապես, ՆՓ-ն ստեց՝ պնդելով, որ ՀԱՊԿ-ն չէր կարող մեզ օգնել, քանի որ հասկացնել էր տվել, որ պատերազմը Հայաստանի տարածքից դուրս է։ ՆՓ-ն ծրագրված կերպով խույս տվեց հիմնավորելու, թե ինչի դիմաց էր համաձայնվել Քուբաթլիի և Զանգելանի այն հատվածի հանձնմանը, որոնք մեր ձեռքերում էին և նաև՝ Հադրութի երկու գյուղերի հանձմանը, որոնք նույնպես հայ պաշտպանների շնորհիվ մնացին մեր ձեռքերում։
Ընդ որում, Հադրութի պաշտպանների շարքում էր իմ դպրոցական դասընկեր, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հաշտեցման, կամ հարևանների հետ նմանատիպ հարաբերությունների հաստատում, քննարկվել է անմիջապես 1994թ․ զինադադարից հետո, երբ Լևոն Տեր Պետրոսյանը մեր հաղթանակի պտուղները ամրագրելու փոխարեն թույլ տվեց, որպեսզի ստեղծվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դրան զուգահեռ Ամերիկացիները նախաձեռնեցին տարբեր հարթակներում հայ-թուրքական հաշտեցման առաջարկներով հանդես գալ։ Այս քաղաքականությունը ուներ մեկ նպատակ՝ դուրս նետել Ռուսաստանին հարավային Կովկասից, կտրել Հայաստանին նրա դաշնակցից, որի արդյունքում հնարավոր կլիներ նրա իսպառ ոչնչացումը։
Ընդ որում՝ ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ մեր ֆիզիկական գոյությունը թուրքերի հետ հաշտեցման արդյունքում անհնարին է։ Այդ իսկ պատճառով Հայաստանում ստեղծեցին Վուդրոսի Վիլսոնի բարաթի առասպելը, որով հայերը, ըստ էության, մի նոր պատերազմ են հայտարարում, կամ՝ հայտարարելու Թուրքիային»։