«Սյունիքին մեծ վնաս է սպառնում, վաղն այդ նույնը լինելու է Վայոց Ձորում՝ մինչև Երևանի կենտրոն». Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները շարունակվում են։ Վաղ առավոտից քաղաքացիները շրջափակել են Կառավարության շենքը։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանության հրաժարականի համար իրավական ճանապարհները չորսն են։

«Առաջինը, որ այս շենքում նստած խելագար դավաճանը մտածի մեր ժողովրդի, հայրենիքի մասին, որից շատ քիչ հույս ունենք, և հրաժարական տա։ Երկրորդ ճանապարհը՝ ԱԺ-ն գումարի արտահերթ նիստ և քննարկի նրա պաշտոնանկության հարցը, և Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով մեղադրանք առաջադրի ու ձերբակալի։ Այս բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք։ Այս պահին շրջափակված է Կառավարության գրեթե բոլոր մուտքերը, Կառավարությունը նիստ է հրավիրել և ըստ էության ելումուտը դադարեցված է»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա բնորոշմամբ, ներկայիս Կառավարությունը հակապետական, ժողովրդի շահերի պաշտպանության հետո որևէ առնչություն չունեցող Կառավարություն է, ուստի կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին գալ Հանրապետության հրապարակ և շրջափակել Կառավարության շենքը, քանի որ ներկայիս իշխանությունների գործունեությունը երկիրը տանում է կործանման։

«Եթե այս Կառավարությունը, այս խեղկատակի գլխավորությամբ, շարունակի իր գործունեությունը, ապա երկու ամիս հետո այստեղ կանգնած ոստիկանները աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թոշակառուները կմնան առանց թոշակի, մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասվում է  հումանիտար աղետ։ Ինչպես այն ժամանակ ասում էինք, որ այս մարդը տալու է Արցախը ու կործանելու է մեր պետականությունը, չէին հասկանում, ժողովուրդ, այսօր Սյունիքին մեծ վնաս է սպառնում, վաղն այդ նույնը լինելու է Վայոց Ձորում՝ մինչև Երևանի կենտրոն։ Պետք է բոլորս հասկանանք, որ սա չարիքի Կառավարություն է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս