Բաժիններ՝

Երկիր մոլորակի յուրաքանչյուր 100–րդ բնակիչը վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 77,95 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկումներից, որոնք կատարվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա: Այսպիսով, վարակվածների բաժինը կազմում է մոլորակի բնակչության ավելի քան 1 տոկոսը, որը ՄԱԿ-ի Ազգաբնակչության բնագավառի հիմնադրամը գնահատում է 7,795 միլիարդ տարվա կեսի դրությամբ:

Հիվանդացածերի ամենամեծ բաժինը համեմատաբար փոքր քանակությամբ բնակչությամբ երկրներում է: Այսպես, Անդորայում վարակվել է բնակչության 9,9 տոկոսը (7 633 մարդ), Լյուքսեմբուրգում՝ բնակչության 7,3 տոկոսը (44 809 մարդ): Չեռնոգորիայում կորոնավիրուս է հայտնաբերվել բնակչության առնվազն 7,2 տոկոսի մոտ (44 542 մարդ), իսկ ԱՄՆ-ում՝ բնակչության 5,6 տոկոսի մոտ (ավելի քան 18,2 միլիոն մարդ): Ռուսաստանում այդ ցուցանիշը շուրջ 1,9 տոկոս է (2,9 միլիոն մարդ): Աշխարհում կորանավիրուսի տարածումը շարունակում է արագանալ:

Մինչեւ սեպտեմբեր, երբ շատ երկրներում սկսվեց վարակի տարածման այսպես կոչված երկրորդ ալիքը, աշխարհում օրական արձանագրվում էր մինչեւ 300 հազար դեպք: Հոկտեմբերին այդ ցուցանիշն աճեց մինչեւ օրական 600 հազար դեպք: Դեկտեմբերի 20-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպպության տվյալներով, արձանագրվեց նոր ռեկորդ. վարակման 800 հազար հաստատված դեպք 24 ժամում: Դրա հետ մեկտեղ, փոքր-ինչ նվազել է վարակվածների ընդհանուր թվից մահացածների բաժինը: «Առաջին ալքիի» ժամանակ այդ ցուցանիշը հասնում էր 6 – 7 տոկոսի: Այսպես, մայիսի 9-ին, երբ աշխարհում արձանագրվել էր վարակման 4 միլիոն դեպք, մահացել է նրանց 6,92 տոկոսը՝ 276, 8 հազար մարդ: Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 1,7 միլիոնը, ինչը կազմում է վարակվածների ընդհանուր թվի շուրջ 2,2 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս