Բաժիններ՝

Նոր բյուջետային iPad-ն էլ ավելի էժան կլինի և կթողարկվի 2021-ի գարնանը

Ներկառուցված հիշողության քանակը կավելանա:

Apple-ը կարող է թողարկել նոր մակարդակի iPad 2021 թվականի գարնանը: Պլանշետը կստանա 10,5 դյույմանոց դիսփլեյ, Touch ID մատնահետքի սկաներ և A13 Bionic պրոցեսոր, որն օգտագործվել է iPhone 11 շարքում: Այս մասին հայտնում է CNBeta չինական պորտալը:

Գոյություն ունեցող iPad-ը հագեցած է 10,2 դյույմանոց էկրանով, բայց հաջորդ մոդելի հետ Apple-ը պատրաստվում է փոքր-ինչ բարձրացնել անկյունագիծը` հարմարանքն ավելի նման դարձնելով iPad Air-ին (2019): Աղբյուրները կարծում են, որ այն կդառնա ավելի բարակ և թեթև։

Lightning բնիկը կմնա, բայց հիմնական տարբերակում հիշողությունը 32 ԳԲ-ից կդառնա 64 ԳԲ: Ակնկալվում է, որ RAM-ի քանակը կլինի 4 ԳԲ: Նշվում է, որ iPad-ի մեկնարկային գինը 329 դոլարից իջնելու է 299 դոլար:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031