«Այո, նման խոսակցություն եղել է». Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցի ձայնագրության մասին․ lurer.com
«Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել», – այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը՝ անդրադառնալով իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում:
Ըստ որոշ ենթադրությունների՝ ձայնագրությունն արվել է Ռուսլան Իսրայելյանի կողքին գտնվող անձի կողմից: Հարցին՝ արդյո՞ք միայնակ չի եղել զրույցի ընթացքում և արդյո՞ք բարձրախոսով է զրուցել Արայիկ Հարությունյանի հետ՝ ի պատասխան Ռուսլան Իսրայելյանն ասել է. «Փաստն այն է, որ նման խոսակցություն եղել է։ Իսկ թե ով է ձայնագրել և ինչպես, դա արդեն իմ հարցն է»։
Հարցին, թե ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրենց՝ Արցախի համար օրհասական պահին օգնություն ուղարկելու խնդրանքը, Իսրայելյանը պատասխանեց.
«Ես ոչ ոքի ոչինչ չեմ խնդրել»:



