Բարդ խնդիր
«Եթե առաջնորդի պակասություն կա, կամ մարդիկ կան, ովքեր գիտեն, որ ժողովուրդն իրեն չի ընտրելու, հո չե՞նք վերցնելու դրա համար երկրի հերը լրիվ անիծենք»,- անդրադառնալով խորհրդարանական կառավարման անցում կատարելու` ԲՀԿ-ի ու մյուս կուսակցությունների առաջարկներին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Վերցնենք նույն ՀՀԿ-ն. եթե վաղը Սերժ Սարգսյանը չընտրվեց նախագահ կամ երկրորդ ժամկետն անցավ, Հանրապետականն ո՞ւմ է դնելուգ Նույն «Բարգավաճը». Վարդան Օսկանյանը, հասկացանք, քաղաքական դեմք է, կընտրեին թե չէին ընտրի, դա երկրորդ խնդիրն է, բայց Գագիկ Ծառուկյանին` որպես քաղաքական դեմք, քաղաքական առաջնորդ ներկայացնելը մի քիչ բարդ խնդիր է»,- նշել է նա` ավելացնելով, որ դեմ լինելով կառավարման խորհրդարանական ձևին` կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, սակայն`ուժեղ նախագահական ինստիտուտի առկայության պայմաններում: