Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության անվտանգության հրատապ ապահովման մասին
Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում են Նիդերլանդների խորհրդարանի կայքէջից:
Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման և կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: