«Հիմա արդեն պարզ է, թե որն է լինելու ապազգային սցենարի վերջին արարը. Այս իշխանությունն արհավիրք է, որից հարկավոր է վայրկյան առաջ ազատվել»․ Ջամալյան
Հիմա արդեն պարզ է, թե որն է լինելու ապազգային սցենարի վերջին արարը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելն Ադրեջանի հետ, ինչը նշանակում է Արցախի վերջին կտորը հանձնել Ադրբեջանին։ Ալիևը հրապարակավ ստորացնում է Փաշինյանին՝ հեգնելով, թե բա ու՞ր է կարգավիճակը ստորագրված համաձայնագրում, հայտարարում է, որ այլևս չկա ղարաբաղյան հակամարտություն, իսկ վարչապես կոչեցյալն իր թիմով փաստորեն պատրաստվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Ալիևի հետ։ Ակնհայտ է, որ այդ դիվանագիտական հարաբերությունների գինը լինելու է Արցախից իսպառ հրաժարվելը։
Այս իշխանությունն արհավիրք է, որից հարկավոր է վայրկյան առաջ ազատվել։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ