«Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է»․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ խորհրդարանի մահվան 2-րդ տարելիցն է։
Երկու տարի է, Հայաստանն ապրում է առանց խորհրդարանի։ Ունենք իհարկե ի ծնե դաունիզմով տառապող մի սորոսախառը արենա, որտեղ երկրի գլխավոր ծաղրածուն երբեմն «ուրախացնելու» է գալիս իր կիսագրագետ ընտրազանգվածին։

Խորհրդարանական երկրում խորհրդարան չունենալը միայն հայերիս մոտ կարող է նորմալ համարվել։

Օրինակ՝ միայն Հայաստանում է հնարավոր ունենալ դաունիզմով տառապող խորհրդարան, որ կարող է արդարացնել ու պաշտպանել հողատու, դավաճան ղեկավարին։ Կործանարար պատերազմի հաջորդ օրը քննարկել ընթացիկ հարցեր։ Պահել ռազմական դրության ռեժիմը, որպեսզի գլխավոր ծաղրածուին անվստահություն չհայտնեն, բայց այդ նույն ռազմական դրության պայմաններում՝ ՀՀ սահմանամերձ գյուղեր ներխուժեն թշնամու զորքերը և դա դաունների հավաքածուն համարի նորմալ։

Եվ այսպես բազմաթիվ օրինակներ այն մասին, թե որքան կարևոր է խորհրդարանը, որը մենք չունենք։ Այսինքն՝ սպանեցինք այն երկու տարի առաջ, ու տեղը ծնեցինք մտավոր հետամնաց, հիվանդ ու տհաս մի մարմին։

Հ.Գ. Իմ հարգելի ընդդիմադիր պատգամավորները, կարծում եմ, կհամաձայնվեն ինձ հետ, որովհետև լավ գիտեն, թե ինչի մասին է խոսքը»։

Տեսանյութեր

Լրահոս