Բաժիններ՝

Գերմանիան կարող է չկանխել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գերմանական առաջատար պարբերականներից Frankfurter Allgemeine Zeitung-ը (FAZ) գնահատականներ է տվել առ այն, որ դեկտեմբերի 7-ին կայացած ԵՄ նիստից հետո Գերմանիայի կառավարության համար դժվարացել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների իրականացման կանխումը։

FAZ-ը ուշադրություն է հրավիրում մի կողմից Ֆրանսիայի և Հունաստանի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջների վրա, իսկ մյուս կողմից այն բանի վրա, որ Թուրքիան դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու կամ Արևելյան Միջերկրածովյան խնդրի լարվածությունը նվազեցնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել։

«Նախագահ Էրդողանն այնքան անկատար խոստումներ է տվել, որ իր փորձությունը բեկումնային կետի է հասել: ԵՄ-ն, իր վստահելիությունը պահպանելու նկատառումներից ելնելով, չի կարողանա խուսափել պատժամիջոցների կիրառումից»,- գրված է զեկույցում։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, որը միջնորդի դեր է ստանձնել Հունաստանի և Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան ավազանում և Էգեյան ծովում լարվածությունը հանդարտեցնելու համար, ասել է, որ Գերմանիան ամեն ինչ արել է փոխզիջման համար,սակայն բոլոր այդ նախաձեռնությունները անհաջողության են մատնվել:

«Դժբախտաբար թուրքական կողմից անընդհատ սադրանքներ են եղել։ Այժմ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ առաջնորդները պետք է որոշում կայացնեն»,- ասել է Մաասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս