Արայիկ Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն է և ինքը պիտի ընդառաջեր. Դոլուխանյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար կազմին՝ պարզաբանելու գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ աշխատակիցներին հնարավորություն է տրվելու շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում:
Ի պատասխան այն հարցի, թե ինչու է գրասենյակի ձևաչափը պահպանվում, սակայն աշխատակազմն ամբողջությամբ արձակվում, Ա. Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն էր, որին ինքը պիտի ընդառաջեր համագործակցության շրջանակներում»: