Բաժիններ՝

Իրանի խորհրդարանը հաստատել է միջուկային գործունեության ակտիվացման նախագիծը. Fars

Իրանի խորհրդարանը հաստատել է երկրի միջուկային գործունեության ակտիվացման նախագծի ընդհանուր դրույթները: Այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը:

Նրա տվյալներով՝ դեկտեմբերի 1-ին խորհրդարանի նիստի ընթացքում 251 պատգամավոր կողմ է քվեարկել «պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցառում» անվանմամբ նախագծին: Օրինագիծը, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ենթադրում է երկրում տարեկան 20 տոկոս հարստացման մակարդակով (20 տոկոսից բարձր ուրանը համարվում է զինագործական) 120 կիլոգրամ ուրանի արտադրություն եւ կուտակում, ինչպես նաեւ ամսական առնվազն 500 կիլոգրամ ցածր հարստացված ուրանի արտադրություն: Ներկայում Իրանը 4 տոկոսից բարձր մակարդակի ուրան է հարստացնում՝ 3,67 տոկոսի փոխարեն, որը նախատեսված է համաձայնագրով:

Բացի այդ, ինչպես հայտնել են խորհրդարանականները, ուրանի հարստացման համար ենթադրվում է IR-2M ցենտրիֆուգի եւ IR-6 ցենտրիֆուգի գործարկում այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում է IR-1 առաջին սերնդի ցենտրիֆուգի օգտագործում: Նախագիծը ենթադրում է Արաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի «օպտիմալացում» 40 մեգավատ հզորությամբ եւ 40 մեգավատ հզորությամբ ծանր ջրով աշխատող եւս մեկ ռեակտորի շինարարություն՝ բժշկական նպատակներով ռադիոիզոտոպներ արտադրելու համար: Օրինագծի վավերացման համար անհրաժեշտ է նաեւ Սահմանադրության պահապանների խորհրդի՝ Իրանում իշխանության հատուկ վերխորհրդարանական մարմնի համաձայնությունը, որն օրինագծերի ստուգում է անցկացնում: Այդ դեպքում օրենքը պարտադիր կլինի ի կատար ածելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս