«Խաղացողները պետք է պաշտպանված լինեն»․ Կումանը՝ Մեսսիի բացակայության մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը բացատրել է, թե ինչու է որոշել Լիոնել Մեսսիին ու Ֆրենկի դե Յոնգին չտանել Կիևի «Դինամոյի» հետ հանդիպմանը:
«Մենք որոշեցինք Մեսսիին և դե Յոնգին չտանել Կիև, քանի որ Չեմպիոնների լիգայում իրավիճակը մեզ համար շատ հարմարավետ է: Նրանք շատ հանդիպումներ են խաղում: Խաղացողները երբեմն պետք է հանգստանան, ամեն ինչ կարգին է:
Մենք չափազանց շատ ենք խոսում Մեսսիի մասին: Նա միշտ մեծ ազդեցություն է ունեցել թիմի հաջողության վրա և ունի մինչ օրս: Կարծում ենք, որ Լեոյի հանգստանալու համար լավ ժամանակ է:
Նրանք խաղում էին բոլոր հանդիպումները և գրեթե ամեն րոպե ստիպված էին աշխատել… Երբեմն պետք է պաշտպանել խաղացողներին, քանի որ այս մրցաշրջանի օրացույցն արտասովոր է:
Նայեք Սերջի Ռոբերտոյին: Նա վնասվածք է ստացել իր անցկացրած շատ հանդիպումների պատճառով: Կամ Անսու Ֆաթին: Բոլորն էլ գիտեն ամեն ինչ: Բայց մենք պետք է շարունակենք խաղալ: Դա պարզապես անհավանական է: Ժամանակն է, որ բոլորը մտածեն այդ մասին՝ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն»,- եզրափակել է Կումանը:
«Դինամո»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր կեսգիշերին:
Սիրարփի Աղաբաբյան