Բաժիններ՝

Շատ էինք ցանկանում հաղթել. Վինչենցո Մոնտելա

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան մեկնաբանել է իր սաների հաղթանակը «Կալյարիի» նկատմամբ (4։1)։

«Դեռ չգիտենք մեր իրական հավակնությունների մասին։ Ամեն ինչ կախված կլինի թիմի առաջընթացից մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Առաջին խաղակեսում մեզ վրա ճնշում կար, սակայն ընդմիջումից հետո տրամադրվեցինք լուրջ պայքարի և ցուցադրեցինք, որ շատ ենք ցանկանում հաղթել։ Մենք վաստակել ենք այս երեք միավորը», – ասել է Մոնտելան։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» ամրապնդվեց 4-րդ տեղում և երրորդ տեղում ընթացող «Նապոլիին» զիջում է ընդամենը 2 միավոր։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս