Բաժիններ՝

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Արցախի Հանրապետությունում ձևավորվել է տեղեկատվական օպերատիվ կենտրոն, որն իրականացնելու է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու գործառույթ:

Կենտրոնը տեղեկայաված է ք. Ստեփանակերտում, ԱՀ ԳՆ «Ջրային տնտեսություն» ՓԲԸ գրասենյակում՝ «Արցախհեկ» ԲԲԸ գլխավոր մասնաշենքի հարևանությամբ: Կառույցում իրենց վերապահված գործառույթներն են իրականացնում քաղաքաշինության, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Արցախէներգո», «Արցախգազ» ընկերությունների, Շուշիի ու Հադրութի վարչակազմերի աշխատակիցները: Հանրապետության մյուս բոլոր շրջանների՝ Շահումյանի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Քաշաթաղի բնակիչները խնդիրների դեպքում կարող են դիմել ինչպես համապատասխան վարչակազմերին, այնպես էլ տեղեկատվական օպերատիվ կենտրոն ՝ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Կենտրոնում գործում է թեժ գիծ՝ հետևյալ հեռախոսահամարներով.

Քաղաքաշինության նախարարություն- 047-20-92-80

Տարածքային կառավարման և զարգացման նախարություն – 047 – 20-92-81

Աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն – 047-20-92-83

Հադրութի շրջանի վարչակազմ – 047 – 20-92-82

Շուշիի շրջանի վարչակազմի – 047-20-92-79։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս