Երևանում փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ էին փակել:
Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: