«Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ,կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել». Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետևողականորեն կազմաքանդվում է պետական ողջ համակարգը և որ ամենավտանգավորն է՝ պաշտպանության գերատեսչությունը։ Արդեն նույնիսկ վախենալու է մտածել հետևանքների մասին…

Հարց է առաջանում, իսկ որտեղի՞ց պետք է ՀՀ քաղաքացին, որի հպարտությանը հնարավոր ծանրագույն հարվածն է հասցվել, գտնի մոտիվացիա՝ շարունակելու իր առօրյա գործունեությունը՝ անկախ զբաղեցրած դիրքից…

Կապիտուլյացիայից անցել է շուրջ 10 օր, դեռ ոչ մեկ,կրկնում եմ, ոչ մեկ չի պատժվել։ Փաստորեն, դրանից կարելի է եզրակացնել,որ սխալներ չեն եղել…

Միայն մի քանի հրաժարականներ, այն էլ այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինքնաքննադատության բարձր աստիճան։

Այն ինչ կատարվում է, ուղղակի աբսուրդ է(շաաատ մեղմ ասած)»։

Տեսանյութեր

Լրահոս