«Հույս ունենք, որ մյուս դատավորները ևս կմնան իրենց երդմանը հավատարիմ, կղեկավարվեն միայն օրենքով ու չեն աջակցի Հայրենիքը հանձնելու գործընթացին»․ Արթուր Վանեցյանի փաստաբան
Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։
Հույս ունենք, որ մյուս դատավորները ևս, ինչպես Արտուշ Գաբրիելյանը, կմնան իրենց երդմանը հավատարիմ, կղեկավարվեն միայն օրենքով ու չեն աջակցի Հայրենիքը հանձնելու գործընթացին»։