«Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն»․ Արտակ Զաքարյանը՝ «Իմ քայլին»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ «Իմ քայլը« խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց: Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝

1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,

2. կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,

3. կողմնակից են պատերազմի շարունակմանը:

Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է:

Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությւոնների ձեր, և ձեր «տերերի» կողմից վատթարացումը, բելերու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:

Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:

Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:

Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդիիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:

Տիկնայք և պարոնայք, մանդադով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու»:

Տեսանյութեր

Լրահոս