Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացվի ոչ սովորական ձևաչափով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը պատրաստվում է եւ կանցկացվի ոչ սովորական ձեւաչափով: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Իրապես, մենք արդեն պատրաստում ենք նախագահ Պուտինի ամենամյա մամուլի ասուլիսը: Մենք ժամանակին ձեզ կհայտնենք անցկացման ամսաթիվը, ձեզ մանրամասնորեն կպատմենք մամուլի ասուլիսի անցկացման ձեւաչափի մասին: Իհարկե, հասկանալի պատճառներով, դա լինելու է ոչ սովորական ձեւաչափով»,-լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ միջոցառման ձեւաչափը մշակվում է այնպես, որպեսզի չսահմանափակվի նախագահի հետ տարածաշրջանային, երկրամասային եւ արտասահմանյան լրագրողների հաղորդակցվելը:

Լրագրողները հիշատակել են, որ դաշնային օկրուգների լիազոր ներկայացուցչություններն սկսել են լրագրողների ցուցակներ կազմել մամուլի ասուլիսին մասնակցելու համար:

Նրանց խոսքով՝ հենց լիազոր ներկայացուցչությունները կարող են հարթակ դառնալ թղթակիցների համար, որոնք ցանկանում են հարց տալ նախագահին: «Իրապես, որոշակի վայրերում, մենք ձեզ կասենք, թե ինչպիսի, կլինեն լրագրողներ: Իհարկե, իրադրությունը զարգանում է անկախ մեր պլաններից: Ուստի մեր պլանները մենք վերանայում ենք ամենօրյա հիման վրա՝ կախված համաճարակաբանական իրադրության զարգացումից: Ցավոք, առաջ ընկնել հնարավոր չէ»,-ասել է Պեսկովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս