Եթե գնայինք այդ ուղիով, ապա արդյունքը կլիներ 5 և 2 շրջանների ազատում, սակայն անարյուն և վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ․ Լավրով

«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա  5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ,  մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ  առաջարկվել էր համանախագահների կողմից»,- ասաց Լավրովը։

«Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»,- նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս