78 հազար ռուբլի սառցե լեռան վրա սայթաքելու դիմաց

Կեմերովոյի մարզի Մարինսկի քաղաքային դատարանը պարտավորեցրել է քաղաքապետարանին վճարել 78 հազար ռուբլի մի կնոջ, ով սայթաքել և վայր է ընկել սառցե բլուրի վրա, հաղորդում է քաղաքի դատարանի մամլո ծառայությունը:

Ինչպես ներկայացվում է դատական հայցի մեջ, 2011թ. դեկտեմբերի 31-ին Մարինսկի բնակչուհի Սվետլանա Ալֆիմովան սայթաքել և գլորվել է «Երեք գլխանի վիշապ» կոչվող սառցե բլուրից ցած: Կինը վնասվել է, ինքնուրույն չի կարողացել ոտքի կանգնել և նրան շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց:

Դատարանում պարզվել է, որ սառցե բլուրnւմ Ամանորի առիթով կառուցված Ձյունե քաղաքում քաղաքապետարանի պատվերով պատրաստել է անհատ ձեռներեց Կոզմոդեմյանովը: Գործարարը դատարանում բացատրել է, որ սառցե բլուրներ ինքը պատրաստում է արդեն 20 տարի և առաջնորդվում է պետական չափորոշիչներով / ГОСТ-ով/: Դեկտեմբերի 26-ին պատվիրատուն իր պատրաստած Ձյունե քաղաքն ընդունել է առանց դիտողությունների, սակայն, ինչպես պարզաբանել է վարպետը, 2012թ. հունվարի 1-ին, երբ շրջանի պետի պահանջով ինքը եկել է Ձնե քաղաք, սառցե բլուրը այդ պահանջվող չափորոշիչներին արդեն չի համապատասխանել:

Բացի այդ դատարանը պարզել է, որ 2011թ. դեկտեմբերի 31-ին քաղաքային հիվանդանոց բուժօգնության են դիմել այս նույն սառցե միջավայրում վնասվածք ստացած 9 հաճախորդ, որոնցից 6-ը՝ երեխաներ:

Մարինսկի դատարանի որոշմամբ քաղաքի գույքն ու կենսագործունեությունն ապահովող վարչությունը, անգամ իր տրամադրության տակ եղած փողի անբավարար չափի դեպքում, քաղաքապետարանի կողմից սուբսիդավորվելով, որպես բարոյական վնաս հայցվորին պետք է վճարի 50 հազար ռուբլի, ինչպես նաև 28 հազար՝ դատական ծախսերի և նյութական վնասի համար:

Քաղաքի վարչությունը այս վճիռը բողոքարկել է Կեմերովոյի մարզային դատարան: Սակայն բողոքը մերժվել է:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս