Բաժիններ՝

Ֆորդի վնասը հին աշխարհամասում գերազանցում է 1 միլիարդ դոլարը

Ford Motor-ի եվրոպական ստորաբաժանման վնասն այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում կազմում է 1.021 միլիարդ դոլար։ Այս մասին նշված է ընկերության հաշվետվության մեջ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ford-ն ունեցել էր 163 միլիոն դոլարի շահույթ։

Միայն երրորդ եռամսյակի ընթացքում Ford Europe-ի վնասը կազմել է 468 միլիոն դոլար։ Սակայն ավտոարտադրողի բաժնետերերը տխրելու առիթ չունեն, քանի որ Հյուսիսային Ամերիկայում միայն երրորդ եռամսյակում շահույթը կազմել է 2.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.55 միլիարդի դիմաց։ Արդյունքում, Ford ընկերության ընդհանուր շահույթը գերազանցել է 1.57 միլիարդ դոլարը։

Ընկերության մասնագետների կանխատեսումներով, ընթացիկ տարվա վերջին եվրոպական ստորաբաժանման վնասը կկազմի առնվազն 1.5 միլիարդ դոլար։ Վնասաբերությունը կշարունակվի նաև հաջորդ տարի։

Թերև,ս հենց սրանով է պայմանավորված, որ ամերիկյան ավտոարտադրողը փակում է իր եվրոպական գործարանները։ Նախորդ շաբաթվա կեսերին Ford-ը հայտարարեց, որ փակում է մեկ գործարան Բելգիայում, ևս երկուսը՝ Մեծ Բրիտանիայում։ Գործարանների փակման արդյունքում աշխատանքը կկորցնի 5700 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս