Բաժիններ՝

70 մարդու սխալ օրգան են վիրահատել

Բրիտանացի բժիշկները 2 տարվա ընթացքում հիվանդների մարմիններում 161 կողմնակի իր են թողել վիրահատություններից հետո: Ինչպես գրում է «Guardian»-ը, վիճակագրական այս տվյալները ներկայացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը: Ըստ նույն տվյալների՝ այդ երկու տարիների ընթացքում բրիտանացի բժիշկները 70 մարդու սխալ օրգան են վիրահատել:

Հիվանդների կյանքին սպառնացող պատահարների թիվը, որոնք ընդհանրապես տեղի չպիտի ունենային, կազմել է 326: Դրանց մեծամասնությունը տեղի է ունեցել վիրահատական միջամտությունների ընթացքում:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Ջերեմի Հանթի խոսքերով՝ այժմ համապատասխան մարմիններն աշխատում են նման միջադեպերը բացառելու համար նախատեսված միջոցառումների վրա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս