610 միլիոն դրամ՝ Սյունիքի, 785 միլիոն՝ Գեղարքունիքի մարզպետարաններին
2021 թվականի բյուջեի նախագծով Արարատի մարզպետարանին նախատեսվում է հատկացնել 281 միլիոն դրամ․ մարզպետարանում հաստիքների թիվը 129 է։ Այս մասին այսօր ԱԺ–ում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Արմավիրի մարզպետարանի համար նախատեսված է 588 միլիոն դրամ․ հաստիքների թիվը՝ 124։
Գեղարքունիքի մարզպետարանի համար նախատեսված է 785 միլիոն դրամ․ հաստիքների թիվը՝ 180։
Լոռու մարզպետարանի համար նախատեսված է 654 միլիոն դրամ․ հաստիքների թիվը՝ 133։
Կոտայքի մարզպետարանի համար նախատեսված է 621 միլիոն դրամ, հաստիքների թիվը՝ 133։
Շիրակի մարզի համար նախատեսված է 701 միլիոն դրամ, մարզպետարանում հաստիքների թիվը՝ 159։
Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված է 610 միլիոն դրամ․ հաստիքների թիվը՝ 138։
Վայոց ձորի մարզպետարանի համար նախատեսված է 454 միլիոն դրամ․ հաստիքների թիվը՝ 87։
Տավուշի մարզի համար նախատեսված է 581 միլիոն դրամ, հաստիների թիվը՝ 108։