Բաժիններ՝

Նյու Յորքը՝ Թրամփի դեմ. ցույցեր և բախումներ ոստիկանության հետ

Black Lives Matter շարժման ներկայացուցիչները ցույցի են դուրս եկել Նյու Յորքի Մանհեթենում: Ցուցարարների շարասյունն ուղեկցել են ոստիկանությունը եւ մամուլի հսկայական թվով աշխատակիցներ:

Բախումներից խուսափել հնարավոր չեղավ: Երթի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերեցին ու առգրավեցին շղթա եւ երկաթե ձող: Այդ մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ակտիվիստը ձերբակալվել է:

Ոստիկանները, որոնք ուղեկցում էին բազմությունը, մեկնաբանություններ չեն տալիս այս միջադեպի առնչությամբ: Բողոքի մասնակիցների բազմության մեջ կան սադրիչներ, որոնք վիրավորում են ոստիկանությանը:

Դրա հետ մեկտեղ նրանք հայտարարում են, որ կարգի պահապանները աշխատում են մարմնին ամրացված խցիկներով, որոնք անջատված են, ինչը նահանգի օրենսդրության խախտում է: Այնուամենայնիվ, բազմությունը եկավ Յունիոն-զբոսապուրակի մոտ:

Ցույցերը, որոնք սկզբում խաղաղ էին ընթանում, վերաճեցին հակամարտության, երբ, ականատեսների խոսքով, ոստիկաններից մեկը խնդրեց իրեն չնկարահանել հեռախոսով եւ սարքը մի կողմ հրեց: Բողոքողն իբրեւ թե հեռախոսով հարվածեց ոստիկանին: Իրադրությունը կտրուկ սրվեց, եւ տեղում իրավապահների լրացուցիչ ստորաբաժանումներ կենտրոնացվեց, սկսվեցին բախումներ ու ձերբակալություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս