Արմեն Սարգսյանը ստորագրել է տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքներ
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/armen-sargsyan-5.jpg)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը: Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։