Կառավարությունը տրամաբանություն չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարի երրորդ հանձնաժողովը ստեղծելու մեջ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի քննարկումների ժամանակ, որը տեղի է ունենում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը դեմ, որպեսզի ԱԺ-ում ստեղծվի կոռումպցիայի դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողով, երբ նման հանձնաժողովներ կան և’ ՀՀ նախագահին կից, և’ ՀՀ կառավարությունում, որոնք այնքան էլ արդյունավետ չեն գործում:

Ի պատասխան, Վաչե Գաբրիելյանն ասաց. «Եթե Դուք ասում եք, որ այդ հանձնաժողովներն արդյունավետ չեն աշխատում, ի՞նչ տրամաբանություն կա ստեղծելու երրորդը: Իմ կարծիքով` ավելի ճիշտ կլինի, որ մենք այնպես անենք, որպեսզի եղած հանձնաժողովների արդյունավետությունը բարձրացվի»:

 

Տեսանյութեր

Լրահոս