Որքան շուտ թողնես ծխելը՝ այնքան լավ
Կանայք, ովքեր մինչև 30 տարեկանը թողնում են ծխելը, խուսափում են ծխախոտի առաջացրած հիվանդություններից մահանալու ռիսկից: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները:
Վերջիններս պնդում են, որ ամբողջ կյանքի ընթացքում ծխախոտ օգտագործած մարդիկ մեկ տասնամյակ քիչ են ապրում՝ ընդհանրապես ծխախոտ չօգտագործածների հետ համեմատած:
Հետազոտության հեղինակը նշել է, որ իրենց հիմնական նպատակն է եղել՝ ցույց տալ, որ տղամարդկանց չափ ծխող կանանց առողջությունը քայքայվում է այնքան, որքան տղամարդկանցը: «Ծխախոտը սպանում է, բայց ծխելը թողնելն «աշխատում է»: Որքան շուտ թողնես ծխելը՝ այնքան լավ»,- նշել են նրանք: Ըստ նրանց` մեծ նշանակություն ունի նաև ծխելու ընթացքը. «Եթե դու 40 տարվա ընթացքում յուրաքանչյուր օր 10 ծխախոտ ծխես, դա ավելի վտանգավոր է, քան 20 տարվա ընթացքում ամեն օր 20 ծխախոտ ծխելը»: