«Կարծում եմ՝ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել է այն մասին, որ պետք է այդ պահին դիմեին». Մհեր Գրիգորյանը՝ ՌԴ նախագահին ուղղված նամակի մասին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ և ՌԴ-ից Հայաստանին տրվող աջակցության չափերը ճշտելու վերաբերյալ։

Այսօր խորհրդարանում լրագրողները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ պատերազմից միայն մեկ ամիս անց վարչապետը որոշեց դիմել Ռուսաստանին։

«Անկեղծ, ինքս 1997 թվականի ՌԴ-ի հետ կնքած փոխօգնության համաձայնագիրը գիտեմ, բայց մյուս համաձայնագրերը պետք է կոնկրետացնեք, կարծում եմ՝ բազային համաձայնագիրը 1997 թվականինն է, որին էլ հղում է արվել։ Նամակ հղելու պահը, կարծում եմ, որոշվել է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է կատարվում՝ ռազմական իրավիճակի հետ կապված։ Այսինքն՝ կարծում եմ, որ ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները կամ դիսլոկացիան վկայել է այն մասին, որ պետք է այդ պահին դիմեին։ Երևի կար իրավիճակ, որը վտանգ էր կամ սպառնալիք էր, այդ թվում՝ Հայաստանի սահմանների համար։ Վստահ եմ, որ սա վերլուծվել է և, իհարկե, զինվորականների վերլուծություններն այս առումով մեծ նշանակություն ունեն»,- նշեց Մհեր Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս