Ալավերդցիները ձախողեցին խաչքարը տանելու փորձը (տեսանյութ)
Մինչ խաչքարը տանելու եկած մարդիկ տեղահան էին անում բետոնե ամուր հիմքով խաչքարը, Ալավերդու «Անկյուն գումարած 3« հեռուստաընկերության տնօրինությունը փորձել էր քաղաքապետից, մարզպետից , թեմի հոգեւորաաններից տեղեկանալ, թե արդյո՞ք երաշխիք կա, որ խաչքարը նորից կվերադարձվի: Մարզպետն անտեղյակ էր խաչքարի տեղափոխման որոշումից, մյուսներն էլ վկայակոչում էին գրությունը, որով ներկայացել էին խաչքարը տանելու եկածները: Տեսնելով, որ հետո կարող է ուշ լինել, հեռուստաընկերության աշխատակիցները, թողնելով աշխատանքը, եկան խաչքարի տարածք: Ամենափրկիչ խաչքարի կեսն արդեն վերամբարձ կռունկի օգնությամբ դրված էր Զիլ մակնիշի ավտոմեքենայի թափքում: