Բաժիններ՝

«Արմավիա». հետագա քայլերը դեռ կքննարկվեն

Ռուսաստանյան «Վնեշէկոնոմբանկը» նախատեսել է հաշիվ բացել ռուսական «Sukhoi Superjet-100»  նորագույն ինքնաթիռների գնորդների համար: Վարկի գումարը հասնում է մինչև 2.5 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը պետական կորպորացիաների հետ ժողովի ընթացքում:

Ըստ Մեդվեդևի, նմանատիպ ֆինանսավորումը պետք է լինի հասցեագրված և անհատական: Ինչպես հստակեցրել է վարչապետը, այդ քաղաքականությունն ունի երկու նպատակ: Մի կողմից՝ «SSJ-100» ինքնաթիռների ավելի շատ քանակության վաճառքը, մյուսը կողմից՝ ԱՄՀ-ին անդամակցելու արդյունքում ստացված մեխանիզմների կիրառումը:

Այս տարվա հուլիսին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայտարարել էր, որ հիմնական վտանգը «SSJ-100» ծրագրի իրականացման համար հանդիսանում է «զարգացած, հասկանալի և արդյունավետ» ֆինանսավորման համակարգի բացակայությունը, որի արդյունքում չեն կարողանում վաճառել ինքնաթիռները:

«SSJ-100»-ը  առաջին քաղաքացիական ինքնաթիռն է, որն ամբողջությամբ կառուցվել է Ռուսաստանում  (ոչ թե Սովետական Միությունում): «SSJ-100»-ի պատվիրատուները, բացի «Աերոֆլոտից», հանդիսանում են Հայաստանից, Ղազախստանից, Մեքսիկայից և այլ երկրներից փոխադրող ընկերություններ:

Ինքնաթիռի առաջին պատվիրատուն է Հայկական «Արմավիա» ընկերությունը, որը, սակայն, 2012 հուլիսին որոշեց դադարեցնել «Սուխոյից»  երկրորդ Superjet ինքնաթիռի ձեռքբերման գործընթացը և միջոցներ ձեռնարկել առաջին ինքնաթիռից հրաժարվելու համար: Ընկերությունը պատճառաբանում էր, որ ինքնաթիռի պահեստամասերը թանկ են:

«Արմավիա» ընկերությունից 168.am-ին տեղեկացրին, որ ըստ պայմանագրի՝ իրենք են «SSJ-100» ինքնաթիռը կշահագործեն ընդամենը 6 ամիս, և նոր կքննարկեն հետագա համագործակցության հարցը: «Մեր ընկերությունը պայմանավորվել է «Սուխոյի» հետ, որ դեռևս մի քանի ամիս կշահագործի: Սակայն, ինչ քայլեր հետագայում կձեռնարկեն ընկերության ղեկավարները՝ պարզ կլինի համագործակցության ժամկետի ավարտին»,- մեզ տեղեկացրին «Արմավիա» ավիաընկերությունից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս