«Եթե` ոչ, այդ դեպքում ԲՀԿ-ն, կարծում եմ, ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի». Լ. Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօրվա ասուլիսոմ հայտարարել է, թե ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, հայտնի չէ` սոցիալիստակա՞ն է, թե՞ լիբերալ:

«Եվ բոլորս գիտեն, թե ինչի համար է ստեղծվել, բայց ունի հնարավորություն լրջագույն քաղաքակն միավոր դառնալու: Ընտրությունն իրենցն է, եթե ցանկանան քաղաքական ուժ դառնալ, նրանք հիմա այդ հնարավորությունը ունեն, իսկ եթե` ոչ, այդ դեպքում ԲՀԿ-ն, կարծում եմ, ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի»,- ըստ News.am-ի ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի` ԲՀԿ-ի հետ հնարավոր հագործակցության մասին որոշում դեռ չկա, իսկ եթե կան քաղաքական  ուժեր, որոնք պատրաստ են իրենց հետ զուգահեռ պայքարի մեջ մտնելու ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար և գիտակցում են, որ այս ռեժիմը պետք է փոխվի, ապա չկան հավերժ թշնամիներ և բարեկամներ:

«ԲՀԿ-ն եղել է իշխանական կոալիցիայի անդամ և, եթե գիտակցում է, որ այս իշխանությունը, ոչ մի հեռանկար չի ապահովում այս ժողվրդի համար միգուցե և համագործակցենք»,- ասել է Լյուդմիլա Սարգսյանը և ընդգծել է, որ մարտի 1-ի և կոռուպցիայի պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի, այդ թվում ԲՀԿ-ն:

 

Տեսանյութեր

Լրահոս